Цитаты из книги «Կայծեր Մաս 1» Րաֆֆի📚 — лучшие афоризмы, высказывания и крылатые фразы — MyBook. Страница 5
image

Цитаты из книги «Կայծեր Մաս 1»

99 
цитат

Եվ այսպես, Պարսկաստանում Ատրպատականի բնակիչների կյանքը, իսկ Տաճկաստանում Տարոնի ու Վասպուրականի բնակիչների կյանքը, ներկայացնում են երկու միմյանց շատ հակառակ պատկերներ: Պարսկաստանի մասում տիրում են պարսիկները, ղզըլբաշ-թուրքերը, իսկ Տաճկաստանի մասում` քուրդերը: Պարսիկ աղան, որպես ֆեոդալական կալվածատեր, սեփականել է հողը, և իր կառավարության բոլոր խորամանկությամբ, շարունակ կերպով քամում է գյուղացու ձեռքի վաստակը: Քուրդը հափշտակել է հողը և ժամանակավոր կերպով միայն շահվում է նրանից: Պարսիկը, որպես կրոնական նախանձով ոգևորված ազգ, լի մոլեռանդությամբ հալածում է այլադավաններին, չէ համբուրում ուրիշ կրոնքների, և ամեն միջոցներ գործ է դնում իր հպատակ ազգերին մտցնել մահմեդական մզկիթը: Քուրդը, բնության ազատ որդին, դեռ վարակված չէ կրոնական նախանձով: Պարսիկը նենգավոր է, խարդախ է, կեղծավոր է, նա խայթում է օձի պես, գետնի վրա սողալով: Քուրդը վայրենի հերոս է. նա որպես գազան չէ մեղանչում իր բնության դեմ. նա գործում է առանց նենգության. նա իր զոհերի վրա նայում է, որպես իր կերակուրի վրա: Պարսիկը, որպես մշտական երաժշտություն, հաջորդաբար ցամաքեցնում է, չորացնում է ամեն կենդանություն
8 марта 2021

Поделиться

Եվ այս բոլորի մեջ կառավարող ոգին չէր օրենքը, իրավունքը կամ ճշմարտությունը, այլ-աղայի կամքը և նրա հաճույքը: Իսկ բարձրագույն կառավարությունը, որքան և ցանկանում էր, բայց չուներ այնքան ուժ աղաների, – այսինքն` խաների, բեկերի, շահզադաների, մոլլաների, սեիդների, – բռնակալությանց սահման դնելու:
8 марта 2021

Поделиться

Դատարաններում փաստաբան լինելու իրավունք ունեին միայն մահմեդականները, իսկ մահմեդական փաստաբանը, չէր կարող պաշտպանել քրիստոնյայի գործը, երբ հակառակ կողմը մահմեդական էր: Քրիստոնյան ստիպված էր ինքը խոսել իր գործի մասին, մի այնպիսի դատարանում, որի օրենքները բոլորովին անծանոթ էին նրան: Այս դեպքում ևս նա զրկվում էր իր իրավունքը պաշտպանելուց և հետևանքը լինում էր գործի տարվելը:
8 марта 2021

Поделиться

Ես կհիշեմ Ատրպատական նահանգի այն գավառները միայն, ուր հայեր էին բնակվում. դրանք էին` Սալմաստ, Խոյ, Մագու, Գունեյիստան, Մարանդ, Ուրմի, Սուլդուզ, Սովուխբալախ, Գուխարղան, Մարաղա, Թաբրիզ, Ղարադաղ, Արդաբիլ: Բացի հայերից, հիշյալ գավառներում բնակվում էին Ղզըլբաշ կոչված թուրքերը, որոնք կազմում էին ժողովրդի մեծ մասը, և այստեղ ու այնտեղ ցրված էին` հրեաներ, ասորիներ, քրդեր, բոշաներ:
8 марта 2021

Поделиться

Ահա՛, այսպիսի դրության մեջ էին այն ժամանակ Արզրումի, Բայազեդի, Հաղբակա, Վանի, Բաղեշի, Մուշի, Շատախու, Սասնո, Խիզանու, Մոգաց, Չարսանջախու, Քեղվա գավառները, իրանց բազմաթիվ հայ բնակիչներով: Նրանց տիրում էր մի ավազակ ցեղ, որի աջ ձեռքը – իր սուրն էր, որի ոտքերը-իր նժույգն էր, որի տունը-իր թեթև չադրը, որի հայրենիքը-ամեն տեղ, որի հունձքը-թշվառ մարդկությունը, որի օրենքը և իրավունքը – իր կամքը, որի կյանքի նպատակը – փշրել, խորտակել և ոչնչացնել, որի գործող ոգին-իր երկաթի սիրտը, վայրենի կատաղությունը և գազանական հանդգնությունը…
8 марта 2021

Поделиться

Քուրդը խաբեբա չէ. նա հավատարիմ է իր խոստմունքը կատարելու մեջ: Նա մնում է միշտ ճիշտ իր պարտքը վճարելու մեջ: Վճարել այն, ինչ որ պարտքով էր առած, և կողոպտել ուրիշի սեփականությունը – երկուսն էլ միօրինակ սուրբ են նրա համար: Առաջինի մեջ նա պահպանում է իր պատիվը և խոսքը, իսկ, երկրորդի մեջ` իրավունքը և արդարությունը: Որովհետև քրդի համար ոչինչ ընդդեմ չէ իրավունքի և արդարության, երբ նա սեփականացուցած էր սրի և հաղթության ուժով: Սուրը և հաղթությունը արդարության կշիռն է նրա և իր հակառակորդի մեջ:
8 марта 2021

Поделиться

Հիշյալ նահանգները պարունակում էին նրանց մեջ հետևյալ գավառները` Հաքարի, Բայազեդ, Հաղբակ, Վան, Բաղեշ (Բիթլիս), Մուշ, Շատախ, Սասուն, Խիզան, Մոգաց երկիր, Չարսանջակ, Քեղու և այլն-այդ գավառներին տիրում էին քրդերը:
8 марта 2021

Поделиться

Ամբողջ աշխարհը մեկ կռվի դաշտ է, ուր զորեղն անզորին կլանում է, ոչնչացնում է. թե ուզում ես ուրիշի կերակուր չդառնաս, պետք է քո գլուխը պահելու ճարը գիտենաս: Մի՞թե գայլի հետ կարելի է գառն դառնալ. – գազանի հետ պետք է գազան լինել, որ կարողանաս գլուխդ պահել: Շունը, որ շուն է, երբ նրան փոքր-ինչ նեղացնում ես, կծում
8 марта 2021

Поделиться

Լսի՛ր, ի՞նչ է քարոզում մահմեդականի մոլլան`«ով որ քեզ կծեծե, դու էլ նրան ծեծիր. նա, որ քեզանից չէ, նրա ապրանքը քեզ հալալ է, կռիվ տո՛ւր թշնամուդ հետ, այն կռվի մեջ թե սպանես, դրախտը կերթաս, թե սպանվես, դարձյալ դրախտը կերթաս»: Բոլորովին հակառակն է խոսում նա, ինչ որ ասում է հայի տերտերը մեզ:
8 марта 2021

Поделиться

Ի՞նչ մեղք ունի խեղճ գյուղացին, նրան սովորեցնում են լինել ստրուկ: Նա ամեն օր տերտերից այդ խոսքերն է լսում` «ով որ քեզ կծեծե, դու նրան խոնարհություն արա, ով որ քո վերարկուն կխլե, դուն շապիկդ էլ տուր. եթե ձախ երեսիդ զարկեն, աջն էլ դարձրու, ամենևին սուր չբանեցնես, որովհետև սուր բարձրացնողը սրով կմեռնի, դրա համար էլ մեր տերը Պետրոսի ձեռքից սուրը խլեց»
8 марта 2021

Поделиться

Бесплатно

5 
(8 оценок)
Читать книгу: «Կայծեր Մաս 1»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно

1
...
...
10