Цитаты из книги «Կայծեր Մաս 1» Րաֆֆի📚 — лучшие афоризмы, высказывания и крылатые фразы — MyBook. Страница 6

Цитаты из книги «Կայծեր Մաս 1»

99 
цитат

Տեսնո՞ւմ ես, որդի, «մարդ կա, որ հազար մարդու արժե. հազար մարդ կա, որ մի մարդ չարժե»: Կարոն, Ասլանը և Սագոն էլ մարդիկ են, այն գյուղացիքն էլ մարդիկ են: Բայց ի՞նչպես: Երկուսի մեջ այնքան զանազանություն կա, որքան առյուծի և կատվի մեջ
8 марта 2021

Поделиться

Ես չեմ մեղադրում ավազակներին, որոնք կողոպտել են ձեզ, նրանք հավատարիմ են մնում իրանց արհեստին, – ասում է Կարոն վրդովվելով: – Ես մեղադրում եմ ձեզ, որ դուք չգիտեք պահպանել ձեր կայքը: Շատ ուղիղ է ասում քուրդը, թե «հայրը մի կույր
8 марта 2021

Поделиться

Մի՞թե միևնույնը չպատահեց իմ և Սագոյի մեջ: Չէ՛, մտածում էի ես, նրա փոքրիկ գլուխը կջարդեմ, եթե մյուս անգամ նա կհամարձակվի Մարոյի անունը հիշել. ես ավելի թույլ չպետք է լինեմ, քան այն ճնճղուկը, որ իր կյանքով պաշտպանում էր սիրո գաղափարը:
8 марта 2021

Поделиться

պարունակում է իր մեջ այսպիսի փոշիների մի ծովակ, բայց նրանք չեն երևում օդի աղոտության մեջ, իսկ լույսի այս նեղ ժապավենի մեջ բոլորը երևում են: Բայց եթե խավար լիներ, – ես ոչինչ չէի տեսնելու, մինչև անգամ ամենախոշոր առարկաները: Ա՜խ, ի՞նչ լավ բան է լույսը, որպես բաց է անում նա մարդի աչքերը և զորություն է տսւլիս նրա տեսությանը: Չէ՞ որ միևնույնն է լինում և կյանքի մեջ, – մի ժողովրդի, մի ազգի և ամբողջ աշխարհի կյանքի մեջ: Երբ որ տիրում է մտավոր խավարը, մարդիկ չեն տեսնում իրանց ամենախոշոր թերությունները. նրանք չեն նշմարում այն ճանապարհի ուղղությունը կամ ծռությունը որով գնում են. նրանք չեն նկատում այն խոչընդոտները, որ ամեն անգամ նրանց ոտքին է դիպչում և ճակատի վրա վայր է գցում. – նրանք ոչինչ չեն տեսնում, միայն խարխափում են մոլորության մեջ…
8 марта 2021

Поделиться

Ես կրկին գլուխս դրեցի բարձի վրա և նայում էի պատուհանից ներս ծագած շողին, որի մեջ խաղում էին միլիոնավոր մանրիկ փոշիներ գույնզգույն փայլումներով: Ահա՛ ինչ է նշանակում լույսը, մտածում էի ես, չէ՞ որ այս սենյակի ամբողջ բովանդակությունը
8 марта 2021

Поделиться

Ես գլուխս խոնարհեցրի նրա կուրծքի վրա, երկար մեր շրթունքները չէին հեռանում միմյանցից: Մենք ոչինչ չուխտեցինք մեկ-մեկու հետ. մենք չխոստացանք միմյանց մշտական սեր, հավատարմություն. – այսպիսի բացատրություններ չեղան մեր մեջ: Միայն սրտի խուլ լեզուն խոստացավ շատ և շատ, այն, որ ամենասրբազանն է և աստվածային, այն, որ միայն սիրտը կարող է հասկանալ:
8 марта 2021

Поделиться

Ես միայն չէի, որ այսպես էի մտածում, բոլոր ժողովուրդը այսպես էր մտածում, որովհետև նրանք նույնպիսի տեր թոդիկների աշակերտներ էին, որպես ես:
8 марта 2021

Поделиться

Աշխատությունը, որքան և անշահավետ լիներ գործողի համար, վաղ թե ուշ կարող էր վարձատրություն գտնել, օգուտ բերել, նա ուներ իր փառավոր ապագան: Իսկ անգործունեությունը, իրավ որ, մեռելություն է, նրա սկիզբը և վախճանը մահ է: Որքան և իզուր թափված լիներ մշակի քրտինքը, որքան և հուսահատական լիներ նրա դրությունը, դարձյալ նա կենդանի մարդ է, նա գործում է, նա պատերազմում է իր գոյությունը ոչնչացնող դժվարությունների հետ. նրա մեջ մեռած չէ ինքնապահպանության զորությունը: Եվ այս` կյանքի և մահու կռվի մեջ` նա իրան պատրաստում է մի օրվա համար, երբ կտիրեն իրավունքը և արդարությունը, երբ կազատվի աղաների հարստահարությունից: Այն ժամանակ կգա մշակ մարդու արքայությունը, այն մարդու, որ գործ ունի արդար և հավատարիմ բնության հետ, որ չէ մտածում իր նման մարդերի քրտինքից իր համար ապրուստ քամել…
8 марта 2021

Поделиться

Նա ընդունեց իմ ողջույնը և շարունակեց իր գործը: Ես հարցրի` արդյոք նրա երգի պարունակությունը համապատասխանո՞ւմ էր իր դրությանը, նա ձմեռը հաց կունենա՞ր ուտելու, և իր անասունները կարո՞ղ էին կուշտ ապրել: Նա պատասխանեց, թե մենք միշտ երգում ենք այն, ինչ որ իսկապես չունենք կամ բնավ չենք ունեցել… և ավելացրեց` թե լավ է աշխատել առանց վաստակի, քան թե անգործ մնալ. անգործությունը մեռելներին է պատկանում:
8 марта 2021

Поделиться

Ես միայն ծիծաղում էի Կարոյի ցնորքների վրա, որպես տասն և երկու տարի առաջ, երբ նա դեռ նոր էր փախել հայր Թոդիկի ուսումնարանից և աշակերտում էր մի նոր դպրոցի – որսորդ Ավոյի – վարդապետությանը, վարդապետությանը այն խորհրդավոր մարդու, որի ծագումը, հայրենիքը հայտնի չէր, որ ծածկված էր հասարակ որսորդի դիմակով, որը ներշնչեց կրակոտ պատանիների մեջ նոր հոգի և նոր միտք…:
8 марта 2021

Поделиться

Бесплатно

5 
(7 оценок)
Читать книгу: «Կայծեր Մաս 1»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно

1
...
...
10