Цитаты из книги «Կայծեր Մաս 1» Րաֆֆի📚 — лучшие афоризмы, высказывания и крылатые фразы — MyBook. Страница 4

Цитаты из книги «Կայծեր Մաս 1»

99 
цитат

Այս երկրում, որքան ես նկատում էի, յուրաքանչյուր հայի սիրտը նմանում էր կիսահանգած օջախի, որքան քրքրում ես մոխիրը, նոր և նոր կայծեր էին հայտնվում. մի փոքր վառելու նյութ, մի բորբոք – և ահա բռնկեց կրակը…
8 марта 2021

Поделиться

Այս էր պատճառը, որ Կարոն շատ անգամ ասում էր` «այս ժողովրդից կարելի է մի բան սպասել. նա բոլորովին մեռած չէ. նա մի օր կգցե իր պարանոցեն քրդի լուծը»: Կարոյի գուշակությունը անհիմն չէր: Շատախի, Սասնո և Մոկաց երկրի հայերը, որոնք իրանց կենցաղավարությամբ չէին զանազանվում քրդերից, բոլորովին ազատ էին և ինքնակա: Նրանք շատ անգամ միանալով քրդերի հետ, թալանում էին այս և այն երկրները. և զարմանալին այն է, որ չէին խնայում մինչև անգամ իրանց ազգայիններին
8 марта 2021

Поделиться

Հայը իր հայրենի լեռների թեև հարազատ, բայց փչացած որդին էր: Քուրդը նրա մտերիմ որդեգիրն էր: Հայը ոչ կատարյալ, երկրագործ էր և ոչ կատարյալ հովիվ: Քուրդը հավատարիմ էր մնացել իր պարապմունքին. նա հոգով և սրտով հովիվ էր, այդ բառի բուն նշանակությամբ: Այս պատճառով նա տիրում էր: Հովիվները միշտ տիրում են, որպես իրանց հոտերին, նույնպես և մերձավոր ժողովուրդներին: Մարդկության առաջին տիրապետողները եղել են հովիվները: Մեր Հայկ նահապետը նույնպես մի քաջ հովիվ էր:
8 марта 2021

Поделиться

Ես մոռացել եմ բոլոր վանքերի անունները, որոնք գտնվում էին իմ նկարագրած գավառներում, բայց մի քանիսը դեռ հիշում եմ: Մագվա գավառումն էր սուրբ Թադևոս առաքելո վանքը, որը մեր Աբգար թագավորի խնդրելով, ուղարկվեցավ Հայաստան և այստեղ նահատակվեցավ: Նույն գավառումն էր և սուրբ Ստեփաննոս Նախավկայի վանքը: Այստեղ էր պատմական Արտաղը, Ավարայրն, Տղմուտը, ուր հայոց քաջերը այնպես եռանդով պատերազմեցին Հազկերտի և նրա մոգերի հետ կրոնքի ու հայրենիքի պաշտպանության համար: Վանա ծովակի կղզիներումն էին` Լիմ, Կտուց և Աղթամարա անապատները իրանց խստակյաց աբեղաներով: Հաղբակումն էր սուրբ Բարդուղիմեոս Առաքելո վանքը, որը սուրբ Թադեոսից հետո Հայաստան եկավ և այնտեղ նահատակվեցավ:
8 марта 2021

Поделиться

Մի բան, որ մնացել էր անջնջելի թե ժողովրդի սրտի մեջ և թե երկրի վրա, դա էր կրոնքը և նրան արտահայտող հիշատակարանները
8 марта 2021

Поделиться

«գնա՛ ի Մասիս, որ բարձր է քան զիս»:
8 марта 2021

Поделиться

Ջրհեղեղը մինչև անգամ իր աշխարհավեր սասանմունքով չկարողացավ դուրս մղել հային հայրենի երկրից
8 марта 2021

Поделиться

Նոյի կնոջ` Նոյեմզարի գերեզմանը:
8 марта 2021

Поделиться

Դեռ Լեզք կոչված բլուրի վրա ապրում էին Հարալեզ դիք, որոնք լիզելով կյանք էին շնորհում պատերազմի դաշտում ընկած հայոց քաջերին:
8 марта 2021

Поделиться

Մեկը խորամանկ հարստահարող է, մյուսը մեծասիրտ ավազակ: Իսկ երկու դեպքումն ևս տանջվում է, սպառվում է անբախտ գյուղացու կյանքը…
8 марта 2021

Поделиться

Бесплатно

5 
(7 оценок)
Читать книгу: «Կայծեր Մաս 1»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно

1
...
...
10