Այդ մարդն էր վառել այն կրակը, որի միջից նա մի բախտով ազատվեցավ իր պատանեկության հասակում: Այժմ հին եղեռնագործը, գլուխը դեպի ցած խոնարհած, կանգնել էր նրա առջև:
Երբ կինը խառնվում է գործի մեջ, դա նրա հաջողության ամենապարզ նշանն է: Հայ կինը շարժեց, ոգևորեց, ոտքի կանգնեցրեց ժողովրդի բոլոր դասակարգերը: Իսկ Վարդանը այդ դասակարգերի միավորիչ հոդը, նրանց միմյանց հետ կապող օղակը դարձավ: Վարդանը ժողովրդի հոգու արտահայտության ծնունդն էր: Բայց ի՞ն
Ուչ-թեփեի, Շընհերի, Ջիվանշիրների և Կուրթլարի ճակատամարտը, և այդ բոլորը սկսեց նա քառասուն հոգով: – Վերջին տեղեկությունները նույնպես Ստեփաննոս իշխա՞նն է հաղորդել ձեզ, սրբազան, – հարցրեց Խորն հայր սուրբը: