Րաֆֆի — лучшие цитаты из книг, афоризмы и высказывания
  1. Главная
  2. Библиотека
  3. ⭐️Րաֆֆի
  4. Цитаты из книг автора

Цитаты из книг автора «Րաֆֆի»

275 
цитат

4.6

Бесплатно

Դավիթ ԲեկՐաֆֆի
Սափրիչը հալիձորցի տեր Ավետիքն էր,
5 апреля 2021

Поделиться

4.6

Бесплатно

Դավիթ ԲեկՐաֆֆի
Գիշերվա անո՞ւնը: – «Աղավնի», – պատասխանեց անծանոթը:
5 апреля 2021

Поделиться

4.6

Бесплатно

Դավիթ ԲեկՐաֆֆի
ժողովուրդը սեփական կամք ունի: Այդ ուրիշ բան է, որ նա երբեմն ճնշված, երբեմն կաշկանդված է լինում և իր կամքը արտահայտել չէ կարողանում: Բայց երբ նա կտրեց իր կապանքները, այլևս նրա թափին ընդդիմանալ անկարելի է: Նա դառնում է մի հսկայական հեղեղ և փոթորկի նման որոտում է, ալեկոծվում է, առաջ է վազում, խորտակելով, ոչնչացնելով իր առջևից ամեն տեսակ խոչընդոտներ: Ո՞ր մահկանացուն կարող է ժողովրդի կատաղի հոսանքի առաջը կտրել: Դժվար է միայն շարժել նրան, երբ մի անգամ շարժվեցավ, այլևս այնուհետև կանգ չի առնի, որպես մի ահագին ժայռ, որ բեկվում է լեռան բարձրությունից, գլորվում է դեպի ցած, և առաջ ընթանալով, հետզհետե ավելի և ավելի սաստկացնում է իր թափը…
5 апреля 2021

Поделиться

4.6

Бесплатно

Դավիթ ԲեկՐաֆֆի
ժողովուրդը մի հլու գրաստ է, մի մեծ ավանակ է. նրա երասանակը (նոխտան) ում ձեռքը որ ընկավ, իր ետևից քարշ կտա, կտանե ամեն կողմ, որ կողմը և ցանկանում է: Ժողովուրդը սեփական կամք չունի:
5 апреля 2021

Поделиться

4.6

Бесплатно

Դավիթ ԲեկՐաֆֆի
Հիշյալ գունդերի վրա Բեկը սպարապետ կարգեց Մխիթարին, բայց ընդհանուր հրամանատարությունը իր վրա պահեց:
5 апреля 2021

Поделиться

4.6

Бесплатно

Դավիթ ԲեկՐաֆֆի
Եթե թշնամու տունը կամենում ես հրդեհել, պետք է կրակը մի քանի տեղից վառել, որ չկարողանա հանգցնել», – ասում էր Բեկը:
5 апреля 2021

Поделиться

4.6

Бесплатно

Դավիթ ԲեկՐաֆֆի
«թշնամու գլուխը խառնող», այսինքն` նրան շփոթության մեջ գցող ուժ:
5 апреля 2021

Поделиться

4.6

Бесплатно

Դավիթ ԲեկՐաֆֆի
Նա իր ուժերը երկու գլխավոր մասերի բաժանեց. մեկին կոչում էր տիրապետող ուժ, իսկ մյուսին
5 апреля 2021

Поделиться

4.6

Бесплатно

Դավիթ ԲեկՐաֆֆի
Բայց մենք հայերս սովորություն ունենք հիվանդի մասին մտածել միայն այն ժամանակ, երբ նրա կենսական ուժերը բոլորովին սպառված են, երբ բժշկի օգնությունը հազիվ թե կարող կլիներ ուղղել, կարգի բերել հիվանդի խանգարված կազմվածքը…
5 апреля 2021

Поделиться

4.6

Бесплатно

Դավիթ ԲեկՐաֆֆի
Կամ պիտի միանգամով մեռնենք, կամ պիտի ազատվենք վատ դրությունից: Մենք մեր պատվի, մեր ընտանիքի, մեր կյանքի տերը չէինք: Որդիք էինք մեծացնում, նա էր տանում. անասուններ էինք հասցնում, նա էր տանում, մեր զավակների համար շալեր էինք գործում, կտավ էինք պատրաստում, նա էր տանում, իսկ մեր զավակները մնում էին մերկ: Նա մեզ մոտ ոչինչ չէր թողնում, ինչ որ լավ էր, ինչ որ մեզ հարկավոր էր
5 апреля 2021

Поделиться

1
...
...
28