Րաֆֆի — лучшие цитаты из книг, афоризмы и высказывания
image
  1. Главная
  2. Библиотека
  3. ⭐️Րաֆֆի
  4. Цитаты из книг автора

Цитаты из книг автора «Րաֆֆի»

275 
цитат

4.8

Бесплатно

Ոսկե աքաղաղՐաֆֆի
Պետրոս Մասիսյանը բացի զանազան տեսակ առևտրական ձեռնարկություններից, միևնույն ժամանակ էր մի նշանավոր վաշխառու ամբողջ գավառի մեջ: Այդ գործունեության մեջ նա որոշվում էր մյուս վաշխառուներից նրանով միայն, որ չնայելով իր ահագին հարստությանը, նա երբեք մի խոշոր գումար միանգամով մեկին տոկոսով չէր տալիս, այլ բաց էր թողնում մանր գումարներ միայն, սկսած հինգ ռուբլուց մինչև հարյուր ռուբլի, և առավելապես հավատում էր գյուղացիներին: Այս պատճառով նրա պարտականները անթիվ էին: Մանր փոխառությունները այն նպատակով օգտավետ էր համարում նա, որ համ տոկոսը ծանր էր լինում, համ էլ, եթե կորչելու լիներ, մի մեծ բան չէր: Իսկ գյուղացիներին հավատում էր, որովհետև գյուղացին նրա կարծիքով ռամիկ էր, ուրիշի փող ուտելը դեռ սովորած չէր. դրանց Մասիսյանը համարում էր իր
30 марта 2021

Поделиться

4.8

Бесплатно

Ոսկե աքաղաղՐաֆֆի
Պետրոս Մասիսյանը բավական ինքնուրույն մարդ էր. նա ներկայացուցիչ էր այն ծանրագլուխ «խոջաների», որոնք պարսից տիրապետության ժամանակ նշանավոր դեր էին խաղում վաճառականության մեջ, հարգանք էին վայելում ոչ նրա համար, որ արդար և հավատարիմ մարդիկ էին, այլ գլխավորապես նրա համար, որ կապիտալիստներ էին և գիտեին կապիտալի գործածության բոլոր խաբեական ձևերը:
30 марта 2021

Поделиться

4.8

Бесплатно

Ոսկե աքաղաղՐաֆֆի
Պետրոս Մասիսյանը բավական ինքնուրույն մարդ էր. նա ներկայացուցիչ էր այն ծանրագլուխ «խոջաների», որոնք պարսից տիրապետության ժամանակ նշանավոր դեր էին խաղում վաճառականության մեջ, հարգանք էին վայելում ոչ նրա համար, որ արդար և հավատարիմ մարդիկ էին, այլ գլխավորապես նրա համար, որ կապիտալիստներ էին և գիտեին կապիտալի գոր
30 марта 2021

Поделиться

4.8

Бесплатно

Ոսկե աքաղաղՐաֆֆի
Կարդալով զանազան գրքեր, Ստեփանը շատ վաղ ընկավ գաղափարի մոլորության մեջ, այն տեսակ գաղափարի, որ հրապուրելով մանուկների եռանդը, հափշտակելով նրանց երևակայությունը, շինում է նրանցից մի տեսակ ցնորամիտ էակներ, որոնք թողնելով տոկուն աշխատությունը, դեռ մի հիմնավոր բան չսովորած, դեռ լավ չտիրապետած գիտության որևէ ճյուղին, ընկնում են երևակայությունների ետևից, թե անպատճառ պետք է կատարեն մի մեծ գործ, առանց մտածելու նրա համար առաջուց պատրաստված լինելը: Դա մի տեսակ հիվանդություն է, որ ընդհատում է մանուկների հառաջադիմությունը և պատրաստում է դատարկամիտ թերուսների մի հասարակություն, որոնք փոխանակ իրանց անպատրաստականությունը ճանաչելու, սկսում են ատել, արհամարհել, պախարակել հասարակական կազմակերպությունը թե նրանց չէին գնահատում, թե նրանց չէին հասկանում, և այս պատճառով նրանք չէին կարողանում անել այն, ինչ որ ցանկանում էին, ինչ որ ավելի լավ և օգտավետ էր… Բայց
30 марта 2021

Поделиться

4.8

Бесплатно

Ոսկե աքաղաղՐաֆֆի
Բայց «խանա-բիչայները», այսինքն՝ տնային փոքրիկ տղա¬սպասավորները, ընդունված են մինչև անգամ պարսկական հարեմների մեջ: Մինչև 12-15 տարեկան հասակը այդ անմեղ արարածները ընդունվում են կանանոցների մեջ: Կալոյի տարիները բոլորովին համապատասխանում էին այդ վիճակին:
29 марта 2021

Поделиться

4.8

Бесплатно

Ոսկե աքաղաղՐաֆֆի
Երկու քույրերի մայրը կոչվում էր Մարիամ:
29 марта 2021

Поделиться

4.8

Бесплатно

Ոսկե աքաղաղՐաֆֆի
Մասիսյանի մնացած աղջիկներից երեց քույրը կոչվում էր Գայանե, իսկ կրտսերը՝ Հռիփսիմե. առաջինը տասն տարեկան էր, վերջինը՝ յոթն:
29 марта 2021

Поделиться

4.8

Бесплатно

Ոսկե աքաղաղՐաֆֆի
Իր նախնիքների փառավոր անունները գողանալ և հեռու մնալ նրանց առաքինություններից, – դա մեր, այժմյան հայերիս մեջ, նոր բան չէ: Մենք ունինք այժմ Արշակունիներ, Բագրատունիներ, Մամիկոնյաններ, Ամատունիներ, Պահլավունիներ, Կամսարականներ,
29 марта 2021

Поделиться

4.8

Бесплатно

Ոսկե աքաղաղՐաֆֆի
Մասիսյանը իր ասպարեզը սկսեց «չոդարությունով», այսինքն թողնելով հոր արհեստը, մսավաճառությունը, սկսեց այնուհետև եղջյուրավոր անասուններ գնել գյուղերից և բերել քաղաքը, ծախել մսավաճառներին: Դա մի տեսակ գերեվաճառություն է:
29 марта 2021

Поделиться

4.8

Бесплатно

Ոսկե աքաղաղՐաֆֆի
պարտականի երեսը սև կլինի, իսկ լեզուն – կարճ»:
29 марта 2021

Поделиться

1
...
...
28