Րաֆֆի — лучшие цитаты из книг, афоризмы и высказывания
image
  1. Главная
  2. Библиотека
  3. ⭐️Րաֆֆի
  4. Цитаты из книг автора

Цитаты из книг автора «Րաֆֆի»

275 
цитат

4.6

Бесплатно

Դավիթ ԲեկՐաֆֆի
տարեկան հասակում նա ամուսնացավ տասնևվեց տարեկան Եսթերի հետ: Կինը այժմ քսանմեկ տարեկան էր, իսկ ինքը բոլորովին ծերացած: Խանդոտ ծերունին պահում էր Եսթերին իր այրի քրոջ պահպանության ներքո, որը սատանայի նման հսկում էր նրա վրա:
1 апреля 2021

Поделиться

4.6

Бесплатно

Դավիթ ԲեկՐաֆֆի
թեորիան շատ պարզ էր. «Կամ մեռնել, կամ լավ ապրել»:
1 апреля 2021

Поделиться

4.6

Бесплатно

Դավիթ ԲեկՐաֆֆի
Բոլոր հանգամանքները հաջողություն էին խոստանում: Պարսից և թյուրքաց արքունիքները սարսափելի խռովության մեջ էին: Շահերի և սուլթանների գահերը, խաղագնդակների նման, անդադար մի ձեռքից մյուս ձեռք էին անցնում: Պարսկաստանի և Թյուրքիայի մեջ ամեն օր ծագում էին նոր ապստամբություններ, ամեն օր կազմվում էին նոր, անկախ իշխանություններ: Միայն հայերը անշարժ էին, միայն հայերը իրենց ազատության վրա չէին մտածում: Այդ սաստիկ խոցում էր Շահումյան իշխանների վերջին ժառանգի` Ստեփաննոսի սիրտ: Ի՞նչ պետք էր արած: Բոլոր ժողովուրդներից ավելի տանջված, ավելի հարստահարված, ավելի թշվառ ազգը` հայը, ոչինչ չէր զգում: Կարծես, հանգիստ, ապահով և վայելուչ կյանքի փափագը մեռած լիներ նրա մեջ
31 марта 2021

Поделиться

4.6

Бесплатно

Դավիթ ԲեկՐաֆֆի
Պարսից պետությունը այդ ժամանակ գտնվում էր իր օրհասականի մեջ: Ավղանիստանի Ղանդահար քաղաքից Մյուրվեիսի որդի Միր-Մահմուդ-խանը, տիրելով Սպահան քաղաքին, գահընկեց արեց պարսից Հյուսեին շահին և ինքը նստավ նրա տեղը: Արևելյան Պարսկաստանը ընկավ ավղանների իշխանության ներքո: Այդ ժամանակ պարսից Հայաստանում համարյա անիշխանություն էր տիրում:
31 марта 2021

Поделиться

4.6

Бесплатно

Դավիթ ԲեկՐաֆֆի
Էջմիածնի աթոռը մնացած էր թափուր, որ պատճառ էր տալիս ավելի սաստիկ խռովությունների:
31 марта 2021

Поделиться

4.8

Бесплатно

Ոսկե աքաղաղՐաֆֆի
Հին սերունդը ավելի լավ էր տանում իր առետրական գործերը, քան թե նորը, որը զանազանվում է այսքանով միայն, որ իր հայրերի ասիական փափախի տեղ կրում է եվրոպական շլյապա, առանց եվրոպացու գլուխը ունենալու:
31 марта 2021

Поделиться

4.8

Бесплатно

Ոսկե աքաղաղՐաֆֆի
Չէ կարելի այսպես անգթությամբ վերաբերվել դեպի ազգային գործերը, – ասաց նա վրդովված ձայնով. – ազգի յուրաքանչյուր անդամը պարտավոր է իր կարողության չափով նպաստել ընդհանրությանը. մենք փող ունենք, պետք է փողով օգնենք. նրանք (ուսանողները) խելք ու գիտություն ունեն, պետք է խոսքով օգնեն. մի ուրիշը սիրտ ունի, պետք է զորավոր բազուկներով օգնի. ամեն մի հայ իր ունեցվածքից չպիտի խնայե, և երբ բոլորը այսպես կվարվեն, այն ժամանակ տաճկաստանցի հայը կարող կլինի ազատ շունչ քաշել:
31 марта 2021

Поделиться

4.8

Бесплатно

Ոսկե աքաղաղՐաֆֆի
Դա մի գաղտնիք է… բայց ձեզնից ծածկել պետք չէ… դուք մերն եք… Գիտեք, որ Կ. Պոլսի պատրիարքի նվիրակներից մեկն արդեն գտնվում է Պետերբուրգում, իսկ մյուսը Լոնդոնում, Տաճկաստանի հայոց խնդիրքը մի մազից է կախված. գործելու ժամանակ է. մենք պատրաստում ենք մի երիտասարդ արտասահման ուղարկելու համար, որ այնտեղ պրոպագանդ անե մամուլի միջոցով: Միքայելի դեմքն ընդունեց խիստ ուրախ արտահայտություն:
31 марта 2021

Поделиться

4.8

Бесплатно

Ոսկե աքաղաղՐաֆֆի
Մասիսյանը այն տեսակ մարդերից էր, երբ շահ կար աչքի առջև, նա մյուս վիրավորանքները շուտով մոռանում էր:
31 марта 2021

Поделиться

4.8

Бесплатно

Ոսկե աքաղաղՐաֆֆի
Ի՞նչ մեծ տարբերություն անցյալի և ներկայի մեջ, հովիվ Կալոյի և բորսայի հերոս Միքայելի մեջ:
31 марта 2021

Поделиться

1
...
...
28