Читать бесплатно книгу «Անշաղկապ բարդ նախադասություններ» Սուսաննա Հարությունյան полностью онлайн — MyBook
image

ԱՆՇԱՂԿԱՊ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԸՄԲՌՆՈՒՄԸ ՌՈՒՍ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Սույն ենթագլխում ներկայացվում են ռուս լեզվաբաններ Ա․ Մ․ Պեշկովսկու (1956), Ն․ Ս․ Պոսպելովի (1950), Ե․ Շիրյաևի (1986) և ուրիշների տեսակետները ռուս լեզվաբանության պատմության մեջ՝ անշաղկապ կապակցությամբ կապակցված բարդ նախադասությունների վերաբերյալ։

Ռուս լեզվաբանության պատմության մեջ հայտնի են հատկապես ռուս լեզվաբաններ Ա․ Մ․Պեշկովսկու (1956), Ն․ Ս․ Պոսպելովի (1950), Ե․ Շիրյաևի (1986) աշխատությունները։ Ռուս լեզվաբան Վ. Բելոշապկովան նշում է, որ մինչև 20 – րդ դարի 50 – ական թվականները անշաղկապ կապակցությամբ կապակցված բարդ նախադասությունները դիտվում էին որպես «բաց թողնված շաղկապներով» նախադասություններ [16, էջ 765]։

Ռուս լեզվաբանության մեջ անշաղկապ բարդ նախադասությունները կիրառվում են հնագույն ժամանակներից։ Անշաղկապ բարդ նախադասությունների մեջ հայտնի են եղել հատկապես այն բարդ նախադասությունները, որոնք արտահայտում են երևույթների և գործողությունների միաժամանակություն։ 11-18 – րդ դարերում ռուս լեզվաբանության մեջ տարածված էին պայմանաժամանակային և պայմանահետևանքային հարաբերություններ արտահայտող անշաղկապ բարդ նախադասությունները: Պայմանական նախադասություններում պայմանի հարաբերություն արտահայտող բաղադրիչը եղել է առաջադաս։ Ժամանակի հարաբերություն արտահայտող անշաղկապ բարդ նախադասություններն ավելի հազվադեպ էին։ Դրանք արտահայտում էին կա՛մ եղելությունների միաժամանակություն, կա՛մ էլ գործողությունների հաջորդականություն: Ժամանակի հարաբերություն արտահայտող անշաղկապ բարդ նախադասություններում նույնպես ժամանակի հարաբերություն արտահայտող բաղադրիչը եղել է առաջադաս։ Պատճառի հարաբերություն արտահայտող անշաղկապ բարդ նախադասություններն ավելի հազվադեպ են օգտագործվել, քան պայմանի հարաբերություն արտահայտող անշաղկապ բարդ նախադասությունները: Սովորաբար պատճառի հարաբերություն արտահայտող նախադասություններն ունեին վերջադաս կիրառություն: Վերջադաս էին նաև հետևանքի հարաբերություն արտահայտող անշաղկապ բարդ նախադասությունները: Պատճառի և ժամանակի հարաբերություն արտահայտող անշաղկապ բարդ նախադասություններն այժմ նույնպես հայտնի են: Համեմատաբար հաճախակի էին օգտագործվում խնդրային հարաբերություններ արտահայտող անշաղկապ բարդ նախադասությունները, որտեղ խնդրային հարաբերություն արտահայտող բաղադրիչը եղել է առաջադաս, և մեկնական հարաբերություն արտահայտող անշաղկապ բարդ նախադասությունները, որտեղ մեկնական հարաբերություն արտահայտող բաղադրիչը եղել է վերջադաս։

Այսպիսով, ռուս լեզվաբանության մեջ անշաղկապ կապակցությամբ կապակցված բարդ նախադասություններում տարբեր իմաստային հարաբերությունների արտահայտությունը իրականացվել է նախադասությունների բաղադրիչների շարադասության միջոցով:

Ռուս լեզվաբանության մեջ անշաղկապ բարդ նախադասությունների բաղադրիչների միջև եղած կապակցության միջոցներից ռուս լեզվաբաններն իրենց հիմնական ուշադրությունը դարձրել են հնչերանգին։ Նշենք, որ անշաղկապ բարդ նախադասությունների բաղադրիչների կապակցության միջոցներն են՝ իմաստը, հնչերանգը, կապող բառերը, բայ-ստորոգյալի ձևերը և շարադասությունը։

Ռուս լեզվաբանության մեջ կարելի է առանձնացնել երեք հիմնական մոտեցում` ներկայացնելու անշաղկապ բարդ նախադասությունները։ Անշաղկապ բարդ նախադասությունների վերաբերյալ ունեցած առաջին տեսակետը պատկանում է Ա. Մ. Պեշկովսկուն: Ըստ նրա՝ անշաղկապ բարդ նախադասություններում հնչերանգը իր վրա կարող է վերցնել այն գործառույթները, որոնք շաղկապական բարդ նախադասություններում կատարում են շաղկապները [20, էջ 470-472]։ Ա․ Մ․Պեշկովսկին առանձնացնում է «շաղկապական դադարները»՝ իբրև նախադասությունների միացման միջոց: Այդպիսի «շաղկապական դադարների» հիմնական նշանը հնչերանգն է: Ըստ Ա. Մ. Պեշկովսկու՝ հնչերանգը նախադասություններում կարող է փոխարինել շաղկապներին` կատարելով նրանց գործառույթները: Անշաղկապ բարդ նախադասության ուսումնասիրության նման մոտեցումը ստացել է Ա. Մ. Պեշկովսկու «փոխհատուցված օրենք» անվանումը: Ըստ Ա․ Պեշկովսկու՝ հնչերանգը փոխհատուցում է շաղկապի բացակայությունը։ Այդ օրենքին էլ համապատասխան՝ շաղկապների բացակայության դեպքում առաջին պլան է մղվում հնչերանգը:

Խոսելով անշաղկապ բարդ նախադասությունների մասին՝ Ա․ Մ․Պեշկովսկին գտնում է, որ «այստեղ ամեն ինչ կախված է այն բանից, թե որքանով է այս կամ այն հնչերանգի իմաստը նույնը այս կամ այն շաղկապների խմբի հետ» [20, էջ 470-472]։ Ուստի Ա. Մ. Պեշկովսկին առանձնացնում է՝

1. բացատրական հնչերանգը

2. նախազգուշական հնչերանգը

3. թվարկման հնչերանգը [20, էջ 470-472]։

Նա գտնում է, որ բացատրական հնչերանգը փոխարինում է պատճառի հարաբերություն արտահայտող շաղկապներին, նախազգուշական հնչերանգը՝ մեկնական շաղկապներին, իսկ թվարկման հնչերանգը՝ թվարկման հարաբերություն արտահայտող միավորիչ շաղկապներին։

Ա․ Մ․ Պեշկովսկին անշաղկապ բարդ նախադասությունները հավասարեցնում է շաղկապական բարդ նախադասություններին։ Նա գտնում է, որ անշաղկապ բարդ նախադասությունները միջին տեղ են գրավում բարդ համադասական և բարդ ստորադասական նախադասությունների միջև [20, էջ 470-472]։

Այսպիսով, ռուս լեզվաբանության մեջ բոլոր բարդ նախադասությունները դիտարկվում էին կա՛մ բարդ համադասական, կա՛մ էլ բարդ ստորադասական նախադասություններ՝ համապատասխան շաղկապ «ներմուծելու» ճանապարհով։

Անշաղկապ բարդ նախադասությունների մյուս տեսակետը պատկանում է Ն․ Ս․ Պոսպելովին։ Նա գտնում է, որ անշաղկապ բարդ նախադասությունները բարդ նախադասության հատուկ կառուցվածքաիմաստային տեսակին են պատկանում, և կապակցությունը միայն հնչերանգով չի արտահայտվում, այլ այն ունի նաև ինքնուրույն իմաստ։ Նա անշաղկապ բարդ նախադասությունը դիտում է որպես բազմաբաղադրիչ միավոր, որը ներկայացվում է հատուկ կառուցվածքաիմաստաբանական տեսակներով։ Ըստ նրա՝ շաղկապի բացակայության դեպքում մեծանում է ցուցական դերանվանական բառերի դերը։ Ըստ կազմության՝ Ն․ Ս․ Պոսպելովը անշաղկապ բարդ նախադասությունները բաժանում է համասեռ և անհամասեռ տեսակների [22, էջ 344]։ Համասեռ տեսակի մեջ նա մտցնում է՝

ա) հակադրական հարաբերություն արտահայտող նախադասությունները, որոնցում առաջին մասն իր բովանդակությամբ հակադրվում է երկրորդ մասին։ Նա նշում է, որ այդպիսի նախադասությունների առաջին մասն արտասանվում է տոնի բարձրացումով, իսկ երկրորդ մասը՝ ցածր տոնով [22, էջ 346-347]։

բ) արդյունք՝ հետևանք հանդիսացող նախադասությունները, որոնք արտահայտում են գործողության և նրա արդյունքի միջև եղած փոխհարաբերություններ։ Ըստ նրա՝ այդպիսի նախադասությունների առաջին մասն արտասանվում է մի փոքր տոնի իջեցմամբ և հնչերանգորեն համապատասխանում է երկրորդ մասին, որն իր հերթին արտասանվում է մի փոքր դադարից հետո տոնի ավելի նշանակալի իջեցմամբ [22, էջ 347]։

Ըստ Ն․ Ս․ Պոսպելովի՝ անհամասեռ կառուցվածքի անշաղկապ բարդ նախադասություններն են՝

1․ պայմանական նշանակությամբ նախադասությունները, որոնք բնութագրվում են բարձրացնող – իջեցնող հնչերանգով,

2․ բացատրական հարաբերությամբ նախադասությունները, որոնք ինչ-որ հիմնավորում արտահայտելով ցույց են տալիս ինչ-որ բանի պատճառը կամ հետևանքը և արտասանվում են տոնի իջեցմամբ առաջին մասի վերջում,

3․ երկրորդ մասում ասվածի բովանդակությունը բացահայտող նախադասությունները, քանի որ առաջին մասը կրում է միայն նախնական բնույթ և արտասանվում է նախազգուշացնող հնչերանգով [22, էջ 347-348]։

Ն․Ս․ Պոսպելովը գրում է․ որ «համասեռ կառուցվածքի անշաղկապ բարդ նախադասություններն իրենցից ներկայացնում են ըստ շարահյուսական նշանակության համասեռ նախադասությունների երկանդամ, եռանդամ և բազմանդամ կապակցություններ, որոնք կորցրել են իրենց հաղորդակցական ինքնուրույնությունը և, որպես հաղորդակցության առանձին միավորներ, միավորվել են առանց շաղկապների՝ նրանցում արտահայտվող բարդ մտքի և նրանց հատուկ համասեռության շարահյուսական նշանակության միասնության ամբողջությամբ, այսինքն՝ միատեսակ վերաբերմունքով ամբողջին, որը նրանք արտահայտում են» [22, էջ 344]։

Ըստ նրա՝ անհամասեռ կառուցվածքի անշաղկապ բարդ նախադասություններն այն նախադասություններն են, որոնք արտահայտում են այս կամ այն կախումը այն նախադասությունների միջև, որոնցից իրենք կազմված են, այսինքն՝ հաջորդի պայմանավորվածությունը նախորդից, հաջորդի հիմնավորումը նախորդով կամ հաջորդի միջև նախորդի բովանդակության բացահայտումը [22, էջ 347]։ Այս դրույթներում է դրված Ն․Ս․Պոսպելովի հայեցակարգի իմաստաբանական չափանիշը։

Ըստ Ն․ Ս․ Պոսպելովի՝ անշաղկապ բարդ նախադասությունը ներկայացվում է շաղկապական բարդ նախադասությունների շարքում իբրև ինքնուրույն դաս։ Ն․ Ս․ Պոսպելովը իր «Անշաղկապ բարդ նախադասությունների քերականական բնույթի և դասակարգման սկզբունքների մասին» հոդվածում անշաղկապ բարդ նախադասությունները դասակարգում է իմաստաբանական շարահյուսական մոտեցման հիման վրա։ Նա գրում է, որ «անշաղկապ բարդ նախադասություններն այնպիսի բարդ նախադասություններ են, որոնց բաղադրիչները, քերականորեն ձևավորված իբրև նախադասություններ, միավորվում են մեկ ամբողջության մեջ ո՛չ թե շաղկապների կամ հարաբերական բառերի միջոցով, այլ անմիջականորեն նախադասությունների կազմը մտնող բովանդակության փոխկապակցվածությամբ, որը և արտահայտվում է այս կամ այն ձևաբանական և ռիթմահնչերանգային միջոցներով» [22, էջ 343]:

Անշաղկապ բարդ նախադասությունների մյուս տեսակետը պատկանում է Ե․ Շիրյաևին։։ 20 –րդ դարի 80 – ական թվականներին գրված իր «Անշաղկապ բարդ նախադասությունները ժամանակակից ռուսաց լեզվում» աշխատության մեջ անշաղկապ բարդ նախադասությունը նա դիտում է որպես շարահյուսական հատուկ ձև, որում բաղադրիչների իմաստային հարաբերությունները բխում են նրանց բառագիտական իմաստաբանական բովանդակությունից։ Ահա թե ինչ է գրում ռուս լեզվաբան Ե․ Շիրյաևը անշաղկապ բարդ նախադասությունների մասին։ Նա գրում է, որ «անշաղկապ բարդ նախադասության նկատմամբ այժմ դրված է համարյա համլետյան հարցը․ լինել թե՞ չլինել։ Պե՞տք է արդյոք դիտարկել անշաղկապ բարդ նախադասությունը՝ որպես շարահյուսական առանձնահատուկ ձև» [23, էջ 40]։

Այսպիսով, սույն ենթագլխում անդրադարձանք ռուս լեզվաբաններ Ա․ Մ․ Պեշկովսկու, Ն․ Ս․ Պոսպելովի, Ե․ Շիրյաևի հայացքներին, ովքեր նշանակալից ներդրում են ունեցել ռուս լեզվաբանության պատմության մեջ անշաղկապ բարդ նախադասությունների վերաբերյալ։

ԱՆՇԱՂԿԱՊ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԸ ՀԱՅ ՇԱՐԱՀՅՈՒՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Սույն ենթագլխում ներկայացվում են հայ շարահյուսագետների կատարած անշաղկապ բարդ նախադասությունների դասակարգումները, որոնց հիմքում դրված է բաղադրիչ նախադասությունների իմաստային հարաբերությունների արտահայտությունը։

Հայ շարահյուսագիտության պատմության մեջ գոյություն ունեն անշաղկապ բարդ նախադասությունների տարբեր դասակարգումներ։ Հայտնի են Ն․ Պառնասյանի (1964), Վ․ Առաքելյանի (1964), Արտ․ Պապոյանի (1968), Գ․ Գարեգինյանի (1991), դասակարգումները։

Ն․ Պառնասյանը «Անշաղկապ բարդ նախադասությունները ժամանակակից հայերենում» աշխատության մեջ անշաղկապ բարդ նախադասությունները բաժանում է  երկու խմբի՝ անշաղկապ բարդ համադասական նախադասությունների [9, էջ 20] և անշաղկապ բարդ ստորադասական նախադասությունների [9, էջ 59]։ Ն․ Պառնասյանը երկրորդական նախադասությունները դասակարգում է ըստ այն հատկանիշի, թե նախադասության ինչ անդամների պաշտոն են նրանք կատարում, և կոչում է նախադասության այն անդամների անուններով, որոնց պաշտոնը նրանք կատարում են։ Ըստ նրա՝ «երկրորդական նախադասություններն ուսումնասիրելիս և դրանց դասակարգումը կատարելիս պետք է հիմք ընդունել ո՛չ թե նրանց արտաքին կողմը, այս կամ այն ձևական հատկանիշի առկայությունը, այլ նրանց արտահայտած իմաստը ամբողջ բարդ ստորադասական նախադասության մեջ, նրանց կատարած շարահյուսական դերը» [9, էջ 18]։ Ուստի նա անշաղկապ բարդ ստորադասական նախադասությունները բաժանում է բացատրական անշաղկապ բարդ ստորադասական նախադասությունների (ենթակա, որոշիչ , ուղիղ և անուղղակի խնդիր երկրորդական նախադասություններ) և պարագայական հարաբերություններ արտահայտող բարդ ստորադասական նախադասությունների (պատճառահետևանքային, պայմանի, զիջական, ձևի և չափի պարագա երկրորդական նախադասություններ), ինրպես նաև հարակցական կապակցության անշաղկապ բարդ նախադասությունների [9, էջ 20 – 153]։

Շարահարությունն առաջին անգամ հատուկ քննության է ենթարկել Վ․ Առաքելյանը։ Նա շարահարական բարդ նախադասությունները դասակարգում է անկախ, կախյալ և հարակցական հարաբերությամբ շարահարական բարդ նախադասությունների [5, էջ 364]։ Վ․ Առաքելյանը շարահարությամբ կապակցված բոլոր բարդ նախադասությունները բաժանում է համադասական կապակցությանը և ստորադասական կապակցությանը մոտ նախադասությունների։ Քանի որ համադասական կապակցությանը մոտ նախադասությունների առանձին մասերը համեմատաբար անկախ են և արտահայտում են գործողությունների միաժամանակություն, հաջորդականություն, հակադրություն, զուգադրություն, ապա նա այդպիսի նախադասությունների կապը անվանում է «անկախ շարահարություն»։ Նա  գտնում է, որ «բարդ ամբողջության առանձին նախադասությունները դրված են հավասար պայմաններում և ներքին նշանակությունների փոխադարձ կախվածություն գոյություն չունի»։ Նա նաև նշում է, որ գոյություն ունեն  նաև այնպիսի բարդ նախադասություններ, որոնցում «առանձին մասերի միջև գոյություն ունի փոխադարձ կախվածության հարաբերություն»։ Նա այդպիսի նախադասությունների կապը անվանում է «կախյալ շարահարություն»։ «Փոխադարձ կախվածության հարաբերություն» ասելով՝ Վ․ Առաքելյանը նկատի    է ունենում այն բարդ նախադասությունը, որի կազմի մեջ մտնող նախադասություններից մեկն ու մեկը կախված է նույն կազմի մեջ մտնող մեկ այլ նախադասությունից։ Նա կարևորում է բարդ նախադասությունների կազմում գտնվող պարզ նախադասությունների իմաստային հարաբերությունների արտահայտությունը և հնչերանգի դրսևորումը շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններում։ Նա անկախ շարահարությամբ բարդ նախադասությունների մեջ մտցնում է «թվարկվող և միաժամանակություն ու ժամանակային հաջորդականություն արտահայտող մասերից կազմված անկախ շարահարությունները»[5, էջ 364 – 366], «հակադրական, զուգադրական հարաբերություններ արտահայտող անկախ շարահարությունները [5, էջ 367 – 368], ինչպես նաև նախորդից բխող հաջորդական գործողություն արտահայտող անկախ շարահարությունները»[5, էջ 369]։ Կախյալ շարահարությամբ բարդ նախադասությունների մեջ նա զետեղում է «պայմանի, զիջական, պատճառի, խնդրային, ժամանակի, նպատակի, որոշչային, ենթակայական, ստորոգելիական, հետևանքային, ձևի պարագա կամ նմանության հարաբերություն արտահայտող կախյալ շարահարությունները, ինչպես նաև հարակցական հարաբերություն արտահայտող շարահարությունը» [5, էջ 364]։

Այսպիսով, նա շարահարությամբ կապակցված բոլոր բարդ նախադասությունները դասակարգում է անկախ, կախյալ և հարակցական հարաբերություն արտահայտող բարդ նախադասությունների։ Այստեղ հարկ է նշել, որ «անկախ շարահարություն» և «կախյալ շարահարություն» եզրույթներն առաջին անգամ առաջարկվել և կիրառվել են հե՛նց Վ․ Առաքելյանի կողմից։ Չնայած Վ․ Առաքելյանը հարակցական հարաբերություն արտահայտող շարահարությունը առանձին տարատեսակ է համարում, սակայն նա այն քննության է ենթարկում «կախյալ շարահարությամբ բարդ նախադասություն» ենթաբաժնում։

Շարահարության ուսումնասիրության գործում արժեքավոր աշխատություն է նաև Արտաշես Պապոյանի «Կախյալ շարահարությամբ բարդ նախադասությունները արդի հայերենում» աշխատությունը։  Նա իր աշխատության մեջ հանգամանորեն խոսում է միայն կախյալ շարահարությամբ բարդ նախադասությունների մասին։ Նա կախյալ շարահարությամբ բարդ նախադասությունները դասակարգում է ենթակայական, գոյականի կամ գոյականական անդամի լրացման (որոշիչ, բացահայտիչ), ստորոգելիական, խնդրային, որի մեջ նա մտցնում է ուղիղ խնդիր երկրորդական նախադասությունները և անուղղակի խնդիր երկրորդական նախադասություններից հանգման, միջոցի, անջատման, վերաբերության անուղղակի խնդիրները, ժամանակի, ձևի, պատճառի, նպատակի, պայմանի հարաբերություն արտահայտող կախյալ նախադասությամբ շարահարական բարդ նախադասությունները [8, էջ 56 – 264]։

Անշաղկապ բարդ նախադասությունների ուսումնասիրման գործում մեծ է նաև Գ․ Գարեգինյանի ունեցած ներդրումը։ Գ․ Գարեգինյանը բոլոր բարդ նախադասությունները բաժանում է շաղկապական (զոդվածական) և անշաղկապ

Бесплатно

0 
(0 оценок)

Читать книгу: «Անշաղկապ բարդ նախադասություններ»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно