Цитаты из книги «Դավիթ Բեկ» Րաֆֆի📚 — лучшие афоризмы, высказывания и крылатые фразы — MyBook. Страница 5
image

Цитаты из книги «Դավիթ Բեկ»

116 
цитат

Աստված էլ չէ օգնում մարդուն, երբ նա ինքն իրան չէ աշխատում օգնել: Գիտե՞ք այն առածը, թե կանգնած եզը ի՞նչ օյին է հանում քնած եզան գլխին…
5 апреля 2021

Поделиться

Բռնակալը կարող է երկնել միայն հրեշավոր մտքեր. ռազմագիտական նուրբ կանխատեսությունները նրան ծանոթ չեն:
5 апреля 2021

Поделиться

Վատ չեն հնարել. տոմսակը ծրարել ընկույզի կեղևի մեջ: Երևի, այդ ընկույզի միջուկի տեղ ես կգտնեմ տոմսակը: «Գործերը հաջող են գնում: Շուտով բերդի զինարանը մեր ձեռքում կլինի. նրանով կզինավորենք տեղացի հայերին: Խանի ամրոցի բանալիները նույնպես մեր ձեռքումն են. մենք նրան ողջ կբռնենք: Բերդի արևմտյան պարսպի տակից փորված է մի ական. գրաբերիս ծանոթ է տեղը. այստեղից կարող եք համարձակ մուտք գործել: Երբ կնկատեք մի ֆշանք, բերդից բարձրացած օդի մեջ, – դա հարձակման ճիշտ նշանն է»: Ստորագրված էր` տեր Ավետիք:
5 апреля 2021

Поделиться

Կապա՜ն, այդ փոխաբերական բառի մեջ ամփոփվում է նրա սարսափելի նշանակությունը: Կապա՜ն, նշանակում է` կապված, փակված անցք: Կապա՜ն, դա անդնդախոր խոխոմների մի ցանց է, դա մի հրեշավոր ծուղակ է, որի մեջ Սյունյաց աշխարհի իշխանները կաշկանդում էին թշնամու լեգեոնները;
5 апреля 2021

Поделиться

Զինվորները կրկին շարվեցան կրակի շուրջը, իսկ բարձրահասակ մարդը չքացավ գիշերային խավարի մեջ: Դա ամբողջ Սյունյաց աշխարհի առաջնորդը` Ներսես եպիսկոպոսն էր, որ միայնակ շրջում էր բանակների մեջ, դիտելու զինվորների դրությունը:
5 апреля 2021

Поделиться

երկու սարսափելի ուժեր` ժողովրդի և կրոնի ներկայացուցիչները: Այդ ուժերի դեմ պատերազմել շատ դժվարին է, երբ ամբոխը կուրորեն հպատակում է նրանց ձայնին: Չխոստովանել թշնամու առավելությունը, այդ կնշանակե խաբել իրան, և խաբելով կորստյան մատնել:
5 апреля 2021

Поделиться

Երկուսի մեջ ևս տիրեց մի խորհրդավոր լռություն: Դա վտանգավոր հիվանդի և բժշկի մեջ տիրող լռության նմանությունն ուներ, երբ վերջինը սկսում է մտածել, թե ինչ դարման պետք էր տանել նրա ցավերին:
5 апреля 2021

Поделиться

Գիշերվա անո՞ւնը: – «Փասիան», – պատասխանեց ներքինին հազիվ լսելի ձայնով:
5 апреля 2021

Поделиться

Համարյա մեկ շաբաթվա մեջ նա կատարեց չորս փառավոր հաղթություններ, ինչպես են` Ուչ-թեփեի, Շընհերի, Ջիվանշիրների և Կուրթլարի ճակատամարտը, և այդ բոլորը սկսեց նա քառասուն հոգով:
5 апреля 2021

Поделиться

Բեկի այս տեսակ գործողությունները ոչ միայն մեծ սարսափ կտարածեն մահմեդականների վրա, այլ սաստիկ ազդեցություն կունենան նույնիսկ հայերի վրա, որոնք առանց առաջնորդի, առանց ուղեցույցի միշտ դժվարանում են գտնել ուղիղ և անմոլոր ճանապարհը: Նա իր հաղթություններով նպաստեց և մեր նպատակներին
5 апреля 2021

Поделиться

Бесплатно

4.57 
(23 оценки)
Читать книгу: «Դավիթ Բեկ»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно

1
...
...
12