Րաֆֆի — лучшие цитаты из книг, афоризмы и высказывания
image
  1. Главная
  2. Библиотека
  3. ⭐️Րաֆֆի
  4. Цитаты из книг автора

Цитаты из книг автора «Րաֆֆի»

275 
цитат

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Նա ընդունեց իմ ողջույնը և շարունակեց իր գործը: Ես հարցրի` արդյոք նրա երգի պարունակությունը համապատասխանո՞ւմ էր իր դրությանը, նա ձմեռը հաց կունենա՞ր ուտելու, և իր անասունները կարո՞ղ էին կուշտ ապրել: Նա պատասխանեց, թե մենք միշտ երգում ենք այն, ինչ որ իսկապես չունենք կամ բնավ չենք ունեցել… և ավելացրեց` թե լավ է աշխատել առանց վաստակի, քան թե անգործ մնալ. անգործությունը մեռելներին է պատկանում:
8 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Ես միայն ծիծաղում էի Կարոյի ցնորքների վրա, որպես տասն և երկու տարի առաջ, երբ նա դեռ նոր էր փախել հայր Թոդիկի ուսումնարանից և աշակերտում էր մի նոր դպրոցի – որսորդ Ավոյի – վարդապետությանը, վարդապետությանը այն խորհրդավոր մարդու, որի ծագումը, հայրենիքը հայտնի չէր, որ ծածկված էր հասարակ որսորդի դիմակով, որը ներշնչեց կրակոտ պատանիների մեջ նոր հոգի և նոր միտք…:
8 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Կարոյի և նրա կուսակիցների նպատակը թվում էր ինձ ոչ միայն անգործադրելի. այլ որպես ցնորք, որպես հիվանդոտ երևակայության զառանցություն: Միթե կարելի՞ է գյուղացուն հանգստություն տալ, ազատել նրան աղայի ճանկերից, որի մեջ կա այնքան ուժ, որը վայելում է այնքան արտոնություններ: Եվ ինչո՞վ, ո՞րպես ապահովել մշակի ապրուստը, երբ ոչ մի օրենք չէր սահմանափակում աղայի կամայականությունը. երբ կառավարության ֆիրմաներն ևս մնում էին անզոր և չէին կարողանում աղաների բռնության առաջն առնել
8 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Իսկ նրանց մի այսպիսի ներողամտությունը ավելի ծանր էր ինձ համար. ինձ բոլորովին վիրավորական էր թվում վշտացնել մեկին, և առանց փոխադարձ բավականություն տալու, վայելել նրա ներողամտությունը: Այդ մի տեսակ ողորմություն էր, իսկ ողորմություն խնդրել ես չէի ուզում:
8 марта 2021

Поделиться

4.8

Бесплатно

Կայծեր Մաս 2Րաֆֆի
Ասլանը գրում էր: Ես շարունակում էի նայել նրա վրա, և միևնույն ժամանակ զանազան մտածություններ զբաղեցնում էին իմ անփորձ գլուխը
8 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Մարոն պատմեց, թե բաժանվելով ինձանից, նա իսկույն չդարձավ դեպի գյուղը, այլ բարձրանալով «Ծակ-քարի» գլխին, այնտեղից հետազոտում էր իմ ուղևորությունը: Նա տեսավ, դեռ ճանապարհի կեսը չհասած, ես խոտորվեցա ուղիղ շավիղից, որ տանում էր դեպի Խանա-Սորի ձորը
8 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Եվ իրավ, մի՞թե հայ աղջիկը կամք ունի. մի՞թե նա իր զգացմունքների տերն է:
8 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Այս կիսավայրենի ազգը, որ կառավարվում է իր բեկերով և շեյխերով, պահպանել է բոլոր բարբարոսական հատկությունները մի ժողովրդի, որ չէ խոնարհվում ոչ մի իշխանության, և իր ազատությունը գտնում է իր սրի և իր կոպիտ բռնակալական ուժի մեջ: Իսկ նույն բռնության անբախտ զոհը է մի ազգ, որ վաղուց կորցրել է իր սուրը, որի մեջ վաղուց սպանվել է ազատության և ինքնապաշտպանության ոգին, որ իր գլուխը ամենայն հնազանդությամբ խոնարհեցնում է ամեն մի անիրավ ձեռքի ներքո…
8 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Բացի հայերից, Հաղբակա սարերի վրա թափառում են քրդերի զանազան խաշնարած ցեղեր, որոնք չունեն հաստատ բնակություն, այլ տարվա տաք ամիսները անցուցանում են բաց օդի տակ, իսկ ձմեռը զետեղվում են հայերի գյուղերում, և ամեն մի հայ ընտանիք պարտավորված է պահել մի քանի քուրդ գերդաստան նրանց անասունների հետ: Ծանրությունը և նեղությունը, որ կրում են հայերը այդ ինքնակոչ հյուրերից, հասնում է վերին աստիճանի անախոոժության: Թողնենք այն, որ տանտիրոջ կացարանն իր համար ևս նեղ և անբավական է, ուր մնաց որ նա ավելորդ մարդիկ ընդուներ յուր խրճիթի մեջ: Բայց անտանելին այն է, որ շատ անգամ ձմեռը տևում է ավելի երկար քան թե սովորականը, քուրդը սպառնում է իր պաշարը, այն ժամանակ հյուրընկալը պարտավոր է խնամել նորան և նրա անասուններին, մինչև սարերից ձյունը բարձրանա
8 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Գեղեցիկ Մարոն հեռվից նայում էր հոր գգվանքին, կարծես, նա էլ ուզում էր մոտենալ ինձ, կարծես նրա փակված շրթունքի մեջ պահված էին ինձ համար մի քանի քաղցրիկ խոսքեր – «ես էլ ուրախ եմ, Ֆարհատ, շա՛տ ուրախ, քեզ տեսնելու համար»…: Բայց ոչ, հայ աղջկա ամոթխածությունը երկաթի փականք էր դրել նրա լեզվին, ես այս խոսքերը կարդում էի նրա ուրախությունից պայծառացած երեսի վրա:
8 марта 2021

Поделиться

1
...
...
28