Րաֆֆի — лучшие цитаты из книг, афоризмы и высказывания
  1. Главная
  2. Библиотека
  3. ⭐️Րաֆֆի
  4. Цитаты из книг автора

Цитаты из книг автора «Րաֆֆի»

275 
цитат

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
«Ազատությունը, ասում էր Ասլանը, գտնվում է ժողովրդական կենցաղավարության երկու ծայրերի մեջ, մեկում, երբ նա դեռ իր նահապետական պարզության մեջ է ապրում, մյուսում, երբ նա հասել է քաղաքակրթության լույսին: Այս երկու ծայրերի միջոցում տիրում է ստրկությունը»: –
12 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Կինը այստեղ մարդ էր, իր բուն նշանակությամբ. նրա հարաբերությունները տղամարդի հետ ավելի ազատ էին: Նա մնացել էր իր նահապետական պարզության մեջ. նա դեռ չէր խարդախվել հարեմական սովորություններով, որպես Պարսկաստանի և Հայաստանի այլ կողմերի հայ կանայք, որոնք մահմեդականների ազդեցության տակ փոխել էին իրանց ազգային բնավորության իսկական հատկանիշները:
12 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
«Այսպիսի մասնավոր սերը, ասաց նա, ոչինչ նշանակություն չունի այն մեծ սիրո մոտ, որով լցված է այժմ իմ սիրտը»…
12 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Ջոլոները բոլորը զինվորված մարդիկ են. նրանց կանայք, աղջիկներն մինչև անգամ զենք են կրում: Նրանք հասկացել են, թե առանց սրի մեր դարում չի կարելի գլուխ պահել: Հրեշտակները միայն չեն կրում, որովհետև պաշտպանելու ոչինչ չունեն. բայց նրանք էլ հարկավորված միջոցում զինավորվում են…
12 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Դժբա՜խտ է այն ազգը և մի՜շտ դժբախտ կմնա, որ օտարի օգնությանը կարոտ կլինի: Ոչ ոք իր հոր հոգու համար մեզ չի օգնիլ. նա պետք է տասը բան առնե մեզանից, որ մի բան տա: «Ողորմություն խնդրողի երեսը միշտ սև կլինի և քսակը դատարկ»: Մարդ պետք է իր սեփական աշխատությամբ և իր ուժովը ոտքի կանգնե: Օտարի օգնությունը նման է մի նեցուկի, որը հենց որ ետ քաշեցիր, կտեսնես, դարձյալ ցած կընկնի նրա վրա հենված առարկան…
12 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Օտարի օգնությունից մեզ շահ չկա:
12 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Կրկնում եմ, հայը ընդունակ է կրթության, որովհետև նա քրիստոնյա է, որովհետև նա ունի հարուստ լեզու և ճոխ, բազմակողմանի գրականություն. նա ունի պատմական անցյալ: Մի քրեական հանցանք է դա մարդկության դեմ, թողնել մի այսպիսի ազգություն, որ բարոյապես, մտավորապես և ֆիզիկապես ոչնչանա վայրենի քրդի ու թուրքի լծի տակ:
12 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Կյանքի խոսքը միշտ հասկանալի է լինում մարդուն, որքան և նա անզգա լիներ, որովհետև այն խոսքը ուղղակի վերաբերում է նրա գոյության պահանջներին:
12 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
«Հայը հավատարիմ է, ասում է թուրքը, նա լավ ծառայել գիտե»…
12 марта 2021

Поделиться

5.0

Бесплатно

Կայծեր Մաս 1Րաֆֆի
Քո նպատակը շատ մասնավոր է, – ասաց Ասլանը, – սրանով շատ չես օգնի «ընդհանուր գործին»: Եթե այստեղ լիներ մեր ընկեր Կարոն, նա գուցե կհամաձայնվեր քեզ հետ, բայց ես համարում եմ այդ մանուկ սրտի բորբոքում և ավելի ոչինչ:
12 марта 2021

Поделиться

1
...
...
28