Րաֆֆի — лучшие цитаты из книг, афоризмы и высказывания
image
  1. Главная
  2. Библиотека
  3. ⭐️Րաֆֆի
  4. Цитаты из книг автора

Цитаты из книг автора «Րաֆֆի»

275 
цитат

4.6

Бесплатно

Դավիթ ԲեկՐաֆֆի
Այդ ուղիղ է, եթե նրանք միևնույն աղանդին պատկանեին, բայց Դաղստանի լեզգիները պատկանում են սուննի աղանդին, իսկ Հայաստանի թյուրքերն ու պարսիկները պատկանում են շիա
3 апреля 2021

Поделиться

4.6

Бесплатно

Դավիթ ԲեկՐաֆֆի
Բեկը ստիպվեցավ մանրամասնաբար պատմել նրան, թե Թիֆլիսից այն կողմը կա մի ընդարձակ աշխարհ, որ Հայաստան է կոչվում, թե այդ երկիրը հայոց բնիկ հայրենիքն է, հայերը մի ժամանակ այնտեղ թագավորություն ունեին, իսկ այժմ տիրում են այնտեղ
3 апреля 2021

Поделиться

4.6

Бесплатно

Դավիթ ԲեկՐաֆֆի
հայերը մի ժամանակ այնտեղ թագավորություն ունեին, իսկ այժմ տիրում են այնտեղ մահմեդական պարսիկներն ու թյուրքերը
3 апреля 2021

Поделиться

4.6

Бесплатно

Դավիթ ԲեկՐաֆֆի
Մխիթար սպարապետը բնիկ սյունեցի էր, տեղային մի հին, իշխանական տոհմից շառավիղած: Նա Վրաստանում ոչ մի պաշտոն չուներ և ոչ կամենում էր ընդունել: Թե ինչո՞ւ համար այդ երևելի վարատականը թողել էր իր հայրենիքը, – ոչ ոք չգիտեր: Նրա կյանքի պատմությունը ծածկված էր խորին մթության մեջ: Մցխեթում ապրում էր նա որպես մի օտարական հյուր և խիստ մոտ հարաբերություններ ուներ վրաց մեծ
3 апреля 2021

Поделиться

4.6

Бесплатно

Դավիթ ԲեկՐաֆֆի
Արչիլի ենթադրությունը սխալ չէր. Դավիթը իսկապես ազնվական ծագումից էր, թեև ինքը չգիտեր այդ: Նա տոհմակից էր Սյունյաց երկրի Օրբելյանների հետ, բայց նրա հայրը աղքատանալով, հասարակ գյուղացիների կարգն էր ընկել:
3 апреля 2021

Поделиться

4.6

Бесплатно

Դավիթ ԲեկՐաֆֆի
Դավիթ բեկը, որպես պատերազմական մարդ, ուշադրություն չէր դարձնում ընտանեկան մանր գործերի վրա: Նա գոհ էր, եթե իրան հանգիստ կթողնեին ավելի խոշոր բաների վրա մտածելու համար:
2 апреля 2021

Поделиться

4.6

Бесплатно

Դավիթ ԲեկՐաֆֆի
Ես ոչինչ նշանակություն չեմ տալիս այն փառքին, այն հրոչակին, որ հայը ստանում է օտարների ծառայության մեջ: Ես այդ համարում եմ մինչև անգամ մի տեսակ հանցանք դեպի մայրենի երկիրը, ես այդ համարում եմ մի տեսակ ապերախտություն դեպի այն ազգը, որի արյունն է կրում մարդ: Այդ խոսքերը թող չվիրավորեն քեզ, Դավիթ, ես խոսում եմ ընկերի և բարեկամի հետ: Ինչո՞վ ես դու կատարում քո պարտքը դեպի հայրենիքը: Ախար այն մարմինը, այն արյունը, այն սիրտը, այն հոգին – բոլորը, ինչ որ ունես դու, պատականում են քո հայրենիքին, բոլորը այստեղից ես ստացել: Ինչո՞ւ չես հետ տալիս նրան այն, որ ստացել ես: Մի՞թե դու այն վատ պարտազանցներից մեկը չես լինի, եթե կուրանաս քո վճարը: Այս, կլինես, և մեզանից ամեն մեկը նույն վատությունը արած կլինի, եթե այդպես կվարվի…»:
2 апреля 2021

Поделиться

4.6

Бесплатно

Դավիթ ԲեկՐաֆֆի
երկու մտքերի մեջ` գող լինել կամ գողի բարեկամ: Օտարի ծառայությունը մի այսպիսի բան է, որովհետև բոլոր օտարները մեր թշնամիներն են: Մենք բարեկամ չունենք և չենք էլ կարող ունենալ, քանի որ մենք ինքներս մեզ բարեկամ չենք: Ով որ իր ազգը, իր հայրենիքը չէ սիրում, իրավունք չունի օտարներից սեր պահանջելու: Մեր թշվառ վիճակը մենք ինքներս ենք ստեղծել մեզ համար. ուրիշ ոչ ոք մեղավոր չէ…
2 апреля 2021

Поделиться

4.6

Бесплатно

Դավիթ ԲեկՐաֆֆի
Ես կարծում եմ, եթե Վարդանը վերջը իր սուրը չդարձներ պարսիկների դեմ, նույնքան վնասակար կլիներ, որքան Վասակը
2 апреля 2021

Поделиться

4.6

Бесплатно

Դավիթ ԲեկՐաֆֆի
Մեկը, իբրև ծախված դավաճան, Վասակի նման արյունով և կրակով լեցնում է Հայաստանը, իսկ մյուսը, իբրև բարեխիղճ Վարդան, պարսից զորքերի գլուխն անցած, Քուշանների հետ է պատերազմում և իր հաղթություններով ուժ և զորություն է տալիս Հայաստանի թշնամուն:
2 апреля 2021

Поделиться

1
...
...
28