Цитаты из книги «Դավիթ Բեկ» Րաֆֆի📚 — лучшие афоризмы, высказывания и крылатые фразы — MyBook. Страница 9

Цитаты из книги «Դավիթ Բեկ»

116 
цитат

Ղարաբաղի կամ Արցախի հինգ գավառները հետևյալն էին. 1. Գյուլիստան, ուր տիրում էր Մելիք-Յուսուբը, 2. Ջրաբերդ, ուր տիրում էր Մելիք-Աթամը, 3. Խաչեն, ուր տիրում էր Մելիք-Ալլահվերդին, 4. Վարանդա, ուր տիրում էր Մելիք-Հյուսեինը, 5. Դուզախ, ուր տիրում էր Մելիք-Եգանը:
4 April 2021

Поделиться

Հայերը նույնպես անտարբեր չէին. նրանք ևս պատրաստվում էին ձգել պարսկական ծանր լուծը, որ դարերով ճնշել էր նրանց: Բայց նրանք մտածում էին, թե իրանց պետք է մի հովանավորող ձեռք, մի արտաքին զորեղ պաշտպանություն: Այդ պատճառով ամենի աչքը դարձրած էր դեպի Պետրոս մեծը:
4 April 2021

Поделиться

1722 թվին Դավիթ բեկը թողեց Վրաստանը և վերադարձավ իր հայրենիքը
4 April 2021

Поделиться

Չի՞ցե թե նա մտածեց. «Թո՜ղ գնա իմ սիրելին, ես նրան չեմ խանգարի… ես կգնամ նրա ետևից այն ժամանակ, երբ նա գործը սկսած կլինի…»:
4 April 2021

Поделиться

Ազատել հայրենիքս, ազատել իմ ազգը և Հայաստանի թագուհու թագը քո գլխին դնել, – ահա այն մեծ նպատակը, Թամար, որի մասին խոսում եմ: Ես այն ժամանակ միայն պիտի պսակվեմ քեզ հետ, երբ հայոց թագավորների և թագուհիների թագերով կպսակեն մեզ:
4 April 2021

Поделиться

Մենք սիրում ենք միմյանց, Թամար: Ես այդ «սիրում ենքը» այդպես եմ հասկանում, թե մեր երկուսիս մեջ կա մի սիրտ, կա մի հոգի – այն, ինչ որ կրոնավորը այր և կնոջ մասին ասում է` երկու անձինք մի մարմնի մեջ միացած: Եթե այդպես է, եթե մենք երկուսս միևնույն հոգին, միևնույն սիրտն ենք կրում, ուրեմն, ես պիտի սիրեմ այն, ինչ որ դու ես սիրում, իսկ դու պիտի սիրես այն, ինչ որ ես եմ սիրում: Ուրիշ կերպ
4 April 2021

Поделиться

նա իր երկու հավատարիմ ծառաների հետ, ծպտյալ կերպով թափառում էր Սյունյաց աշխարհում: Նա մոտենում էր հայոց մելիքներին, հորդորում էր նրանց միաբանվել և ընդհանուր ապստամբությամբ թոթափել խաների ծանր լուծը
4 April 2021

Поделиться

Ես այնքան հավատում եմ Հայաստանի աստղին, որքան հավատում եմ, թե կա երկնքում մի արդար դատավոր, որը վերջապես կլսե թշվառի ձայնը և նրան ուժ ու զորություն կտա փշրելու ամբարտավան բռնակալի եղջյուրները:
3 April 2021

Поделиться

Այդ չափազանց ուրախացրեց ինձ. ես մինչև այսօր կարծում էի, թե Կախեթի գինին, վրացիներից ստացած անհոգությունը իսպառ փչացրել է դրանց, բայց այսօր համոզվեցա, որ հայի սրտում չէ հանգչում
3 April 2021

Поделиться

Այդ ուղիղ է, եթե նրանք միևնույն աղանդին պատկանեին, բայց Դաղստանի լեզգիները պատկանում են սուննի աղանդին, իսկ Հայաստանի թյուրքերն ու պարսիկները պատկանում են շիա
3 April 2021

Поделиться

Бесплатно

4.58 
(24 оценки)
Читать книгу: «Դավիթ Բեկ»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно

1
...
...
12