Քուրդը խաբեբա չէ. նա հավատարիմ է իր խոստմունքը կատարելու մեջ: Նա մնում է միշտ ճիշտ իր պարտքը վճարելու մեջ: Վճարել այն, ինչ որ պարտքով էր առած, և կողոպտել ուրիշի սեփականությունը – երկուսն էլ միօրինակ սուրբ են նրա համար: Առաջինի մեջ նա պահպանում է իր պատիվը և խոսքը, իսկ, երկրորդի մեջ` իրավունքը և արդարությունը: Որովհետև քրդի համար ոչինչ ընդդեմ չէ իրավունքի և արդարության, երբ նա սեփականացուցած էր սրի և հաղթության ուժով: Սուրը և հաղթությունը արդարության կշիռն է նրա և իր հակառակորդի մեջ:
