Վազգենի տանը սուգ էր։ Բայց դա սովորական հուղարկավորության պատրաստության նման չէր։ Եկող գնողը քիչ էր։ Չկար լաց ու կոծ, ինչպես լինում է երբ մեռնողը երիտասարդ է։ Միայն շշուկներ ու տարօրինակ հայացքներ։ Ի սրտանց լացում էին միայն երկու անձնավորություն՝ հանգուցյալի մայրը և կրտսեր քույրը։ Մայրը կանգնել էր դագաղի գլխնավերևում ու շոյում էր որդու ճակատը։ Անվերջ արտասվում էր ու խոսում.
_Ո՞ր մեղքիս համար։ Բալես ինչպե՞ս չկարողացանք քեզ ետ պահել այդ ճանապարհից։ Ինչու՞ այսպես վարվեցիր մեզ հետ։ Անուշիկս… քաղցրս… շաքարս, ո՞նց եմ առանց քեզ ապրելու։ Ինչու՞ չխղճացիր մեզ… խեղճ հայրդ չի կարող անգամ մոտենալ քեզ… նստել է այնտեղ հեռվում։ Ոտքերը քո մոտ չեն բերում, թուլանում ծալվում են։
Խոսում էր, անվերջ շոյում հանգուցյալի դեմքն ու ձեռքերը։ Շուտով գալու էր այն ժամը, որից հետո այլևս չէր տեսնելու զավակին երբեք։ Սիրտը կտոր-կտոր էր լինում։
Շուրջը նստածների մեջ քչերն էին ի սրտանց կարեկցում։ Բոլորի համար էլ Վարդանը վաղուց դարձել էր ատելի, անգամ զզվելի՛ արարա՛ծ։ Այդ երեսունհինգամյա տղամարդը կենդանության օրոք մրով ծածկել էր իր անունը, իսկ ամոթալի մահով անդառնալի ծեծեց այն գյուղի «սև ցուցակի» մեջ։
Տան առջև լայնատարած դաշտ էր, որի չորս կողմը գտնվում էին չորս տուն ամեն մեկը անցած հորից որդուն։ Նրանք արդեն հարյուր տարի վկա էին այստեղ տեղի ունեցած անցուդարձին։
Ու հիմա էլ տան պատուհանները լուռ նայում էին ինչպես Վազգենը նստել էր դաշտի աջ մասում գտնվող հին չինարի տակ ու մտախոհ ծխում։ Հայացքը աննպատակ շրջում էր մարգագետնով շաղ եկած տարբեր ծաղիկներով։ Հերթով զննում նրանց նուրբ թերթիկները, տերևներն ու ցողունները։ Ուշադիր զննում հողին կպած մասը ու մտածում, ինչո՞ւիր միակ որդին նույն ձև չկպավ իրեն ինչպես այս խատուտիկը մայր հողին։ Ինչո՞ւ իր միակ ժառանգը փոխանակ ուրախություն
Бесплатно
Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно
На этой странице вы можете прочитать онлайн книгу «Վաղուց մեռածը», автора Egretta Garzetta. Данная книга имеет возрастное ограничение 16+, относится к жанру «Современная зарубежная литература». Произведение затрагивает такие темы, как «жизненные ценности», «в поисках счастья». Книга «Վաղուց մեռածը» была написана в 2021 и издана в 2021 году. Приятного чтения!
О проекте
О подписке
Другие проекты
